Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հերթական օվերտոնն են բացում

Հերթական օվերտոնն են բացում
29.06.2025 | 14:30

Երկու նախադեպ են ստեղծում, համաձայն որոնց, պետությունն արդեն դե յուրե դադարում է իրավական և ժողովրդավարական լինելուց.

1. Սեփականատիրոջից քաղաքական բռնաճնշման համատեքստում գույքը խլելու «օրենք» են նախաձեռնում:

2. Բարձրադիր հոգևորականին դատում են ազգապահպան կարծիքի համար:

Բանալի բառը՝ «նախադեպ»:

Եթե հաջողեն ՀԷՑ-ը խլել և մարսել, մյուս սեփականատերերը մտածելու բան ունեն, որոնցից ցանկացածի գույքի կամ բիզնեսի վրա աչք կդնեն քեմալի թոռները:

Եթե դատեն Միքայել Սրբազանին, ապա ցանկացածին կարող են դատել միայն կարծիք արտահայտելու համար:

Հընթացս՝ թուրքերին ստրատեգիական բիզնեսներ վաճառելու հերթական օվերտոնն են բացում:

Օսմանյան կայսրությունը երկրի ղեկին է:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ